Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանի ՊՆ-ն՝ Սպահանում դրոններով հարձակման մասին

Քաղաքականություն
Screenshot_20230129-095243_Chrome

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության  նախարարությունը կիրակի օրը հաղորդել է անօդաչու թռչող սարքերի կողմից «անհաջող հարձակման» մասին Սպահան քաղաքում գերատեսչության արտադրական օբյեկտներից մեկի վրա: Այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:

«2023 թվականի հունվարի 28-ի երեկոյան՝ ժամը 23:30-ի սահմաններում , անօդաչու թռչող սարքերի միջոցով անհաջող հարձակում է իրականացվել պաշտպանության նախարարության կենտրոններից մեկի վրա,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ,-Նրանցից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգով,  երկուսը հարվածել են պաշտպանական թակարդներին և պայթել»:

Սպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության արտադրական համալիրներից մեկի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով վնասվել է արտադրամասի տանիքը: Հարձակումը մարդկային զոհերի և տեխնիկայի խափանման չի հանգեցրել։

Տեսանյութն այստեղ