
Նամակներ Ադրբեջանում գործող արտասահմանյան ընկերություններին հանուն Արցախի
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախն ապաշրջափակմանն ուղղված նախաձեռնություն է իրականացվում:
Իրականացվում է Ադրբեջանում գործող 100-ից ավել արտասահմանյան ընկերություննրին ուղղված քարոզարշավ, որտեղ դիմում են այդ ընկերություններին, ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի դաժան և ապօրինի շրջափակումը, դրա աղետալի հետևանքները, և կոչ ենք անում դրսևորել կորպորատիվ պատասխանատվություն և դադարեցնել իրենց բիզնես գործունեությունն Ադրբեջանում:
Ըստ նախաձեռնության մասնակիցների՝ հակառակ պարագայում նրանք անուղղակիորեն մասնակցում են ադրբեջանական ցեղասպան օրակարգին Արցախում: Եվ որպես օրնակ հիշեցնում են բոլոր այն արևմտյան ընկերությունների օրինակը, որոնք դրսևորեցին կորպորատիվ պատասխանատվություն և լքեցին Ռուսաստանը, երբ վերջինս ներխուժեց Ուկրաինա:
Քարոզարշավի 9 օրերի ընթացքում ընդհանուր հաշվով արդեն իսկ 300 հազարից ավել նամակ է ուղարկվել:
Սակայն որպեսզի ջանքերը արդյունք տան, ցանկանում են այդ թիվը հասցնել մեկ միլիոնի: Մասնակիցների մոտավորապես կեսը Հայաստանից են և մյուս կեսը սփյուռքից: Կան նաև օտարերկրացիներ:
Հաշվի առնելով, որ նամակները հրապարակային չեն և կարող են անտեսվել, նամակագրությանը զուգահեռ այսօր սկսվել է նաև սոցիալական LinkedIn հարթակում հրապարակային արշավ: Այնտեղ նրանց ավելի դժվար կլինի խոսափել խնդրի հետ առերեսումից:
Հարկավոր է կատարել երկու գործողություն, որոնք կպահանջեն ընդամենը մի քանի րոպե:
Հեղինակները տեղեկացնում են քայլերը՝
Քայլ 1: Նամակների ուղարկում
Բացեք այս հղումը
https://actionnetwork.org/letters/urge-international-companies-to-stop-doing-business-in-azerbaijan/
լրացրեք և ուղարկեք, այն տևում է ընդամենը 1 րոպե և դուք հարյուրից ավել նամակներ կուղարկեք նշված ընկերություններին՝ մեկ կոճակի սեղմումով։
Քայլ 2: Սոցիալական LinkedIn հարթակում դիմումների տարածումը նշված ընկերություններին և նրանց գործադիր տնօրեններին
Հերթով բացեք հետևալ հինգ էջերը և կատարեք այս գործողությունները՝ Repost (վերատպել), Like (հավանել), Follow (հետևել), Send (ուղարկել ձեր ընկերներին). Ձեզանից կպահանջվի մի քանի րոպե բայց մեծ գործ արած կլինեք: Ամեն անգամ, երբ Repost և Like գործողություններն են կատարվում, բոլոր ընկերությունները տեղեկանում են: Իսկ հավանումների և վերատպումների թիվը հանրային է՝ որքան շատ, այնքան լավ խնրդի հանրայնացման և ճնշում գործադրելու համար:
Part 1 https://www.linkedin.com/feed/update/urn:li:activity:7024202262000345088
Part 2 https://www.linkedin.com/feed/update/urn:li:activity:7024980736868810752
Part 3 https://www.linkedin.com/feed/update/urn:li:activity:7024991148859387904
Part 4 https://www.linkedin.com/feed/update/urn:li:activity:7025159671858495488
Part 5 https://www.linkedin.com/feed/update/urn:li:activity:7025217007771906048
Նախաձեռնության պաշտոնական հեղինակը Save Artsakh From Genocide կազմակերպությունն է: