
A
A
Հռոմի պապը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
Աջակցիր «Ա1+»-ինԿիրակնօրյա պատարագի ընթացքում Հռոմի պապը վերստին անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը: Նա կոչ է արել բացել ճանապարհը՝ անմարդկային համարելով այսօր Արցախում տիրող իրավիճակը: Սրբազանը կոչ է արել գործընթացում ներգրավված անձանց շուտափույթ գտնել խաղաղ լուծումներ՝ հանուն մարդկանց բարօրության:
«Ես կրկնում եմ կոչս ՝ Հարավային Կովկասի Լաչինի միջանցքում տիրող մարդասիրական լուրջ իրավիճակի առիթով: Սրտամոտ եմ բոլոր նրանց, որոնք այս ձմռանը ստիպված են դիմակայել անմարդկային այդպիսի պայմաններ։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով ամեն ջանք գործադրել, լուծումներ գտնելու համար ի նպաստ մարդկանց բարրօրութեան»,-ասվում է Ֆրանցիսկո Պապի կոչում:
Հռոմն այս կոչն արել էր նաեւ դեկտեմբերին: