
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կկայանա «Միկա» մարզադահլիճում
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտի 2023թ Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որը կկայանա Երևանում, կանցկացվի «Միկա» մարզադահլիճում:
Այսօր կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 18-րդ արտահերթ համաժողովում տեղեկացրեց ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը.
«Մենք ցանկանում էինք առաջնությունն ընդունել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճում, սակայն քանի որ նույն ժամանակներում այդտեղ անցկացվելու է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, ուստի որոշեցինք այն անցկացնել «Միկա» մարզադահլիճում: Աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն ընթանում են, շուտով ստեղծելու ենք առաջնության կազմկոմիտե, որը հիմնականում կզբաղվի կազմակերպչական աշխատանքներով:
Առաջնությունն ամբողջովին ֆինանսավորելու է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան», - ասաց ֆեդերացիայի նախագահը: Բռնցքամարտի 2023թ Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կկայանա ապրիլ ամսին, սակայն կոնկրետ ժամկետները դեռ ճշտվում են եվրոպական ֆեդերացիայի հետ:
Հավելենք, որ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանին առաջարկել է անցկացնել նաև Ոսկե գոտի մրցաշարը, սակայն մեր ֆեդերացիան դեռևս վերջնական որոշում չի կայացրել այդ հարցում: