Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մայր աթոռ
A A
Պաշտոնական

Այսօր սկսվում է Առաջավորաց պահքը

Հունվարի 30-ին սկսվում է Առաջավորաց պահքը, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջին պահքն է, և հատուկ է միայն Հայ Եկեղեցուն: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից։

Այն շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ օրը ներառյալ, իսկ շաբաթ օրը տոնվում է Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավորի տոնը։ Առաջավորաց պահքը պահվում է Մեծ Պահքից երեք շաբաթ առաջ: Այս տարի Մեծ Պահքը սկսվում է փետրվարի 20-ից։