Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արևելագետ Արմեն Պետրոսյան
A A
Քաղաքականություն

Իսրայելում բավականաչափ հաճախակի են դարձել հրեա ծայրահեղականնների կողմից սադրիչ հարձակումները․ արևելագետ

Իսրայելում հրեա ծայրահեղականների ակտիվացման շուրջ իր դիտարկումներն է արել արևելագետ ԱՐմեն Պետրոսյանը։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է․

«Անցած օրերին Իսրայելում բավականաչափ հաճախակի են դարձել հրեա ծայրահեղականնների կողմից սադրիչ հարձակումները, այդ թվում նաև իսրայելահայերի, և քրիստոնյաների դեմ։

Իսրայելում կրոնական ծայրահեղականների ակտիվացման միտումը նկատվում էր վերջին մի քանի տարիների ընթացքում՝ գնահատվելով որպես լրջագույն մարտահրավեր ոչ միայն Իսրայելի, այլև ամբողջ տարածաշրջանի կայունության համար։ Իսրայելական հասարակության այս շերտի դիրքերի ամրապնդման կարևոր ցուցիչ էր 2022թ. նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ձևավորված՝ Իսրայելի պատմության ընթացքում ամենից աջակողմյան կառավարության ձևավորման հանգամանքը։

Ասել է թե, կրոնական կուսակցությունների նման հաջողությունը որոշակիորեն նպաստում է հատկապես երիտասարդ հրեա ծայրահեղականների շրջանում ամենաթողությանը։ Ուշագրավ է, որ վերոնշյալ միտումը որպես լրջագույն խնդիր է գնահատվում նաև Իսրայելի առանցքային դաշնակից ԱՄՆ-ում, որտեղից տևական ժամանակ ահազանգվում է ոչ միայն պաղեստինցի արաբների, այլև Իսրայելում բնակվող այլ էթնիկ-դավանական խմբերի համար ստեղծվելիք խնդիրների հավանականության մասին՝ հաշվի առնելով հատկապես աբրահամյան կրոնների կարևորագույն սրբավայր հանդիսացող Երուսաղեմ քաղաքի գործոնը։

Նաև վերոնշյալն է պատճառը, որ հատկապես իսրայելական հասարակության վերոնշյալ խմբի ներկայացուցիչների սադրիչ գործողությունների հետևանքով վերջին ամիսներին զգալիորեն աճել են տարաբնույթ միջադեպերը միջդավանական հողի վրա, որից, ավաղ, անմասն չի մնում նաև պատմական Պաղեստինում հազարամյակների ներկայություն ունեցող հայ համայնքը»։