Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ադրբեջանը հայտնվում է իր իսկ սարքած ծուղակում․ Արուսյակ Ջուլհակյան (տեսանյութ)

«Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը զսպող ազդեցություն կունենա և կկայունացնի տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակը»,- ասում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով Եվրամիության որոշմանը, ըստ որի, երկու տարով Հայաստանում կտեղակայվի Եվրամիության կողմից ուղարկված 100 դիտորդ։

Ջուլհակյանը կարևորեց նաև ԵԽԽՎ-ում ծավալված քննարկումները՝ նշելով, որ դրանք պարտադիր հետևանք են ունենալու Ադրբեջանի վրա 

«Վեհաժողովի քաղաքական խմբերի դիրքորոշումը հստակ էր՝  Լաչինի միջանցքը շրջափակված է Ադրբեջանի կողմից, գործ ունենք հումանիտար ճգնաժամի հետ,  Լաչինի միջանցքը պետք է անհապաղ ապաշրջափակվի»։

Պատգամավորի կարծիքով, Ադրբեջանը հայտնվում է իր իսկ պատրաստած ծուղակում, քանի որ միջազգային հանրությանը իր դեմ է տրամադրում։

Մանրամասները՝ տեսանյութում։