Բացել լրահոսը Փակել լրահոսը
Безымянный-10
A A
Քաղաքականություն

Բլինկենը Կովկասում բանակցությունների հարցերով նոր խորհրդական է նշանակել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կադրային դիվանագետ Լուիս Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցությունների հարցով նոր ավագ խորհրդական։
«Նշանակում եմ Լուիս Բոնոյին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական»,-ասված է ամերիկյան դիվանագիտության ղեկավարի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
 
«ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերել համապարփակ խաղաղ համաձայնության հասնելու հարցում, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորումը։ Պարոն Բոնոն երկկողմ հիմունքներով համագործակցելու է համախոհ գործընկերների, այդ թվում` ԵՄ-ի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու նպատակով»,-պարզաբանել է Բլինկենը։