Բացել լրահոսը Փակել լրահոսը
253298
A A
Քաղաքականություն

Կարին Տոնոյանը դադարեցնում է իր քաղաքական գործունեությունը

«5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը որոշել է դադարեցնել քաղաքական գործունեությունը։ Այս մասին Տոնոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Գրառման մեջ մասնավորապես ասված է․

«Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ վերջին շրջանում հայոց բանակում կատարվող դեպքերի և տիրող իրավիճակի պատճառով այս պահին առավել կարևորելով հայոց բանակի և զինվորի առջև ծառացած խնդիրների ուսումնասիրումն ու իմ հնարավորությունների սահմանում դրանց լուծմանը աջակցելը, և հասկանալով, որ ընդդիմադիր քաղաքական գործչին միշտ փորձելու են հեռու պահել բանակից, որոշում եմ կայացրել դադարեցնել իմ քաղաքական գործունեությունը և ամբողջովին նվիրվել հայ զինվորի և հայոց բանակի խնդիրների լուծման աջակցությանը»: