Բացել լրահոսը Փակել լրահոսը
pace-session
A A
Քաղաքականություն

ԵԽԽՎ համազեկուցողները վաղը կժամանեն Երեւան

Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով՝ ԵԽԽՎ համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը  և Բորիանա Օբերգը  փետրվարի 17-20-ը փաստահավաք այց կկատարեն Հայաստան: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը։

Նրանք կհանդիպեն Ազգային ժողովի նախագահի, Արտաքին գործերի նախարարի տեղակալի, Պաշտպանության նախարարի տեղակալի, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի  և դիվանագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախատեսված են նաև հանդիպումներ Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներում՝ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ։