Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 64 տարեկան (տեսանյութ)

Այսօր պետական գործիչ, ԱՀ-յան Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է: ԱԺ-ի նախագահ Արթուր Թովմասյանը, խորհրդարանի պատգամավորների ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արթուր Մկրտչյանի շիրմաքարին: Ինչպես ամեն տարի՝ այդտեղ էին նաև Արթուր Մկրտչյանի հարազատները, ընկերներն ու գաղափարակիցները: