Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հույս ունեմ այդ փաստաթուղթը մի օր կգաղտնազերծվի և կկարողանանք իմանալ, թե այնտեղ ինչ է եղել․ Խաչատրյան (տեսանյութ)

«Թուրքիան 1993թվականին, երբ փակեց սահմանները, նա քաղաքական պահանջ է դրել, և Թուրքիան կբացի սահմանները, եթե Հայաստանը բավարարի քաղաքական պահանջները» այս մասին նշում է «Ազգային Ժողովի» պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին։

Խաչատրյանի կարծիքով, եթե մենք թուրքական սահմանը բացենք և թուրքական գյուղատնտեսական ապրանքները շատ էժան գներով վաճառվեն Հայաստանում, ապա Հայաստանի գյուղատնտեսությունը կագնելու է մեծ խնդրի առջև և նույնը վերաբերվում է տեքստիլ արդյունաբերությանը։

Ըստ նրա, Թուրքիայի համար Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելը որևէ կարևորություն չունի «իրենք տնտեսական շահ չունեն, քաղաքական շահը արդեն այլ բան է»։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հետ խաղաղության հասնելուն, ապա պատգամավորը կասկածում է, որ կարող են լինել տարբեր բանավոր պայմանավորվածություններ՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև։ Մասնավորապես, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, Իլհամ Ալիևը ասել  է, որ Հայաստանը պարտավորություններ է ստանձնել, իսկ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ոչ մի բանավոր պայմանավորվածության մասին խոսք լինել չի կարող

 «Նույն բանը Փաշինյանը ասում էր Գորիս-Կապան ճանապարհի Շուռնուխի հատվածի վերաբերյալ, սկզբից ասում էր որևէ պայմանավորվածություն չկա, հետո բանավոր պայմանավորվածություն, հետո պարզվեց գրավոր է եղել։ Հույս ունեմ մի օր այդ փաստաթուղթը կգաղտնազերծվի և դուք կկարողանաք տեղեկանալ, թե այնտեղ ինչ է եղել։ Բանալին այստեղ միջանցքի սահմանումն է, ինչպես սահմանել միջանցք։ Միջանցքի մի սահմանում եմ տեսել, այսինքն այդտեղով պետք է անցնի երկաթուղի, ավտոմոբիլային ճանապարհներ, հնարավոր է գազամուղ և նավթամուղեր։ Քանի չկա սահմանումը, ապա չենք կարող ասել, թե ինչ են պայմանավորվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։