Տնակը քանդելու պայմանով Գյումրիում ութ ընտանիք տուն է ձեռք բերել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի շնորհիվ Գյումրիում 8 ընտանիք հնարավորություն է ստացել տնակային պայմաններից դուրս գալու։ Պարտադիր պայման է եղել քանդել տնակը, իսկ բնակարան կամ տուն ձեռք բերելու համար 50%-ը վճարել է հիմնադրամը, մնացածը, պայմանագրով ստանձնած պարտավորություններին համաձայն, վճարում է գնորդ հանդիսացող ընտանիքը։
Ընտանիքների կարգավիճակի եւ ուսումնասիրության համար «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցել է նաեւ Գյումրու համայնքապետարանը։ Հիմնադրամի նախագահ Հրաչ Հակոբյանն ու Գյումրու համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հանդիպում-քննարկումից հետո այցելեցին աջակցության ծրագրի շրջանակներում գնվածներից երկու բնակարանն ու մեկ տուն՝ սեփական աչքով տեսնելու, թե մարդիկ տնակներից հետո ինչ պայմաններում են բնակվում հիմա։
Մանրամասն՝ Ցայգ ՀԸ տեսանյութում