Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ԱԺ քառօրյա նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Ազգային ժողովում այսօր մեկնարկել է հերթական քառօրյան։ Հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 19 հարց: Դրանից 9-ը երկրորդ ընթերցման ռեժիմով քննարկվող հարցեր են, ընդ որում՝ գրեթե բոլոր նախագծերի հեղինակը կառավարությունն է, միայն մեկ՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն է, որ հեղինակել են պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը։

Եվս 10 հարց քննարկվելու է առաջին ընթերցմամբ․ այս դեպքում առանց բացառության բոլոր նախագծերը կառավարությանն ներկայացրածն են։ Գործադիրը կանոնակարգումներ է առաջարկում աղբահանության, քաղաքաշինության և մի շարք այլ ոլորտներում։

Հերթական քառօրյայում ընդգրկված է նաև «Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը։ Համաձայնագրի վավերացումը, ըստ կառավարության, նպաստելու է տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության ընդլայնմանը, ներառյալ` սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և դրանց համատեղ դիմակայման, օրենսդրական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությունները:

Այս քառօրյային փոփոխություն է արվելու նաև քրեական օրենսգրքում։ Կառավարության ներկայացրած նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը: