Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Կասեցվել է Արաքս գետի հունից ավազի արդյունահանումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից Արմավիրի մարզում  հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ-ում իրականացվել է դիտարկում։

Դիտարկման ընթացքում պարզվել է, որ Ընկերության կողմից Արաքս գետի հունից կատարվում է ավազի արդյունահանում։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի կողմից կայացվել է որոշում Մարգարայի ավազի հանքավայրի տեղամասում  «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ գործողությունը կասեցնելու վերաբերյալ։