Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+futzal
A A
Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մտավ Աշխարհի առաջնության հաջորդ փուլ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 2024թ․ աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի հիմնական փուլի 4-րդ տուրի խաղում այսօր Երևանում հյուրընկալեց Բոսնիա և Հերցոգովինայի թիմին:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած հանդիպումն ավարտվեց մեր ընտրանու նվազագույն հաղթանակով՝ 3:2: Հայաստանի հավաքականի կազմում երկու անգամ աչքի ընկավ Մոսկվայի «Դինայի» հարձակվող Վլադիմիր Սանոսյանը, մեկ անգամ՝ Արթուր Մելքոնյանը:

Այդպիսով, ֆուտզալի Հայաստանի հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ որակավորման մրցաշարում, խմբում գրավեց առաջին տեղը և մտավ էլիտ փուլ: Այստեղ 20 հավաքականներ կպայքարեն եզրափակիչ մրցաշարի 7 ուղեգրերի համար: Մեր թիմի առաջիկա մրցակիցները հայտնի կդառնան հունիս ամսին: