Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Գրիգորյան
A A
Բիզնես

Կառավարությունը չի պատժում կանաչ տարածքները ոչնչացրած պաշտոնյաներին. Հայկ Գրիգորյան

Կառավարության չիրագործված նախագծերից է նաև «10 մլն ծառ» նախաձեռնությունը, որը նախատեսում էր մինչև 2020 թ. 10-րդ ամսի 10-րդ օրը Հայաստանում տնկել 10 մլն ծառ։ Այս խոստումը տրվել էր մինչև Արցախյան պատերազմը ու մինչև համավարակի վրա հասնելը։ Այս մասին իր ֆեյսբուքում գրել է Հայկ Գրիգորյանը։

«Բազմիցս է խոսվել Երևան քաղաքի անմխիթար էկոհամակարգի, դրա պատճառների և աղետալի հետևանքների մասին։ Կառավարությունը ոչ միայն առ այսօր այդ ծրագիրը չի իրագործել, այլև ավելին՝ չի բացահայտել Սերժ Սարգսյանի, ՀՀԿ և դրանից առաջ՝ նաև Քաչարյանի օրոք անտառների օտարման ոչ մի դեպք։ Իսկ այդ անտառները օտարվել են հենց սերժաքոչարյանական բանդայի կառկառուն ներկայացուցիչների կողմից։

Նորքի անտառների օտարումը սկսվեց 2004-ին, երբ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարությունը Նորք-Մարաշ թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող անտառային նպատակային նշանակության հողերից առանձնացվեցին 46,5 հեկտար (465 000քմ) մակերեսով հողամասեր և ընդգրկվեցին բնակավայրերի նպատակային նշանակության դասակարգման մեջ: Դրանից հետո ամեն ինչ բաժան բաժան արվեց։

Հեղափոխական կառավարությունը ոչ միայն անտառային ծածկույթը չի վերականգնել, այլև չի պատժել բնապահապանական աղետի հեղինակներին։ Ինչու՞ Քանի որ ներկաները նախկինների տրամաբանական շարունակությունն են՝ թե էությամբ, թե իրենց մտածելակերպով։ Գործող պաշտպանության նախարարը կարող է որպես նվեր կամ կաշառք ստանալ բնակարան, ու դրա դիմաց կաշառք տվողին դարձնել քաղաքապետ ու նրան ազատել քրեական պատժից։

Նիկոլը կարող է հայտարարել մի բան, հետո անել մեկ այլ բան, ու դա բացատրել այնպես, որ հասարակությունը դա ընդունի որպես անխուսափելի արդյունք։ Կառավարությունը սիրում է գեղեցիկ խոսքերով համեմված նախագծերի մասին հայտարարել, բայց չգրանցել որևէ արդյունք, դրա վերջին օրինակն է մետրոպոլիտենի նախագծի հրապարակումը։

Այս մեթոդը կիրառվել է թե թալանածը հետ բերելու, թե մարտի մեկի գործը բացահայտելու, թե հանցագործներին բռնել ու բաց թողելու, թե Արևմուտք գնալով դեպի Ռուսաստան գնալու, թե Արցախը Հայաստան է և վերջ հայտարարելու ու Արցախը հանձնելու, թե Արցախյան պատերազմում կապիտուլացվելու ու հետո հաղթանակի մասին հայտատարելու և բազում այլ երևույթների տեսքով»։