«Այսպես է թալանվում երկիրը, Նիկոլի ասած՝ հո կոռուպցիան պոզով պոչով չի լինում».Հայկ Գրիգորյան
Աջակցիր «Ա1+»-ին«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Մի բան պարզաբանենք, որ հասկանալի լինի բոլորին։
Մի քանի օգտատեր ինձ գրել էր, որ Արցախի հարցը և բանակի խնդիրները չլուծված, ինչու եմ ես խոսում Երևանի խնդիրների մասին կամ ինչու եմ քննադատում գործող կառավարությանը՝ ասելով թե դրանք երկրորդական հարցեր են։ Բացատրեմ։
Երևան քաղաքի բյուջեի 2/3 սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից՝ պետբյուջեի միջոցներով, այսինքն՝ այն միջոցներով, որով ֆինանսավորվում է կամ կարող էր ֆինանսավորվել ՀՀ կառավարության գործունեությունը, այդ թվում՝ կենսաթոշակ, նպաստ, բանակի սպառազինություն, զինծառայողների աշխատավարձ, արտաքին հարաբերությունների բարելավում և ըստ էության մեր կյանքի ամեն մի ոլորտ։ Երևան քաղաքի 2023թ բյուջեն կազմում է 262 մլն դոլար, որի 2/3 անում է մոտ 175 մլն դոլար։
Այսինքն՝ այս տարի 175 մլն դոլար կառավարությունը տալու է Երևանին իր խնդիրնելը լուծելու համար։ Ու եթե Ավինյանը այսօր իր քարոզարշվն իրականացնում է այդ բյուջեի միջոցներով, ինքը այդ գումարը հափշտակում է մեր թոշակառուներից, մեր զինվորից, մեր բանակից, մեր պետականությունից։ Իսկ ոնց է դա անում դա։ Շատ պարզ մեխանիզմով։ Երևան քաղաքի բյուջեի մեջ նախատեսված են հետևյալ ծախսերը՝ - շրջակա միջավայրի պահպանություն - 26 մլն դոլար - տրանսպորտ - 65 մլն դոլար, սա նշանակում է քանի հատ ավտոբուս կարո՞ղ էին գնել հաշվարկ կարող եք անել։ - 100 նոր վերելակ - 2,5 մլն դոլար - հատը 25000 դոլար։
Պարզվեց, որ մի վերելակի արժեքը դրա կեսն է։ - 24 մանկապարտեզի նորոգում - 16,5 մլն դոլար, այսինքն՝ մեկ հատի նորոգումը 687,500 դոլար։ 1 քմ վերանորոգման արժեքը այս պահի դրությամբ կազմում է մոտ 50-70 դոլար, սա նշանակում է ամեն մի մանկապարտես ունի մոտ 13700-9821 քմ տարածք, դուք ինչ կարծիքի եք՝ նման չափսերի տարածքով մանկապարտեզ կա՞ Երևանում:
Հիմա, այս թվերը անզեն աչքով արդեն իսկ լուրջ կասկածներ են առաջացնում, որ դրանք զգալի չափով ուռճացված են։ Իսկ ինչու են ուռճաված, միթե Երևանի քաղաքապետարանում հիմարներ են աշխատում։
Իհարկե՝ ոչ։ Այսպես է թալանվում երկիրը, Նիկոլի ասած՝ հո կոռուպցիան պոզով պոչով չի լինում»։