Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՄԻՊ աշխատակազմը շնորհավորել է ազատությունից զրկված կանանց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մարտի 8-ի առթիվ այցելել են ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, շնորհավորել ազատությունից զրկված կանանց և ՔԿՀ աշխատակազմի կին աշխատակիցներին։

Պաշտպանի ներկայացուցիչները ներկա են գտնվել քրեակատարողական հիմնարկի ազատությունից զրկված կանանց մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը։

Այնուհետև զրուցել են կալանավորված և դատապարտված կանանց հետ, վեր հանել նրանց հուզող խնդիրները։