Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Մշակույթ

Եթե շոու, միայն այսպես․ Թոփչյան (տեսանյութ)

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Մարտի 8-ին գեղեցիկ տոնական համերգ է նվիրել երևանյան հանդիսատեսին՝ «Պիաֆ» նախագիծը։ Ֆրանսիական շանսոնի թագուհի Էդիտ Պիաֆի երգերը կհնչեն ֆրանսիացի հայտնի երգչուհի Նատալի Լեռմիտի կատարմամբ։

Սա նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գաղափարն էր, ում հետ համերգից առաջ զրուցեց «Ա1+»-ը։

«Եթե շոու, ապա այսպիսի որակի, բարձրաճաշակ։ Նույնիսկ ես սիրում եմ Էդիտ Պիաֆի այս գեղեցիկ երգերը, - ընդգծեց պարոն Թոփչյանը։ - Իսկ կանանց մաղթում եմ, որ միշտ շողշողան ու բարություն տարածեն աշխարհում, որն այսօր դարձել է սարսափելի ու քաոսային։ Տղամարդկանց համար մղիչ ուժը միշտ էլ կանայք են եղել, խոսքս, իհարկե տրադիցիոնալ տղամարդկանց մասին է»,- ժպիտով եզրափակեց խոսքը պարոն Թոփչյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։