A
A
Բախվել են «Range Rover»-ն ու «Kia Forte»-ն․ կա զոհ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մարտի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 232 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Range Rover» և «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։