Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 12-ը մարտի․ ինչից էր դժգոհում Խորեն Աբրահամյանը (տեսանյութ)

1999-ի մարտի 12-ին Երեւանում կայացած ցույցը տեսակի մեջ ինքնատիպ էր։ Դրա մասնակիցները երեխաներ էին՝ քուրդ երեխաներ, որոնք ակցիա էին անում՝ ի պաշտպանություն իրենց առաջնորդ Աբդուլա Օջալանի։

2002-ի այս օրը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հյուրընկալվել էր Երեւանի քաղաքապետարանում՝ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանից տարեկան հաշվետվություն պահանջելու։ Քոչարյանը իրականացած համարեց իր այն գնահատականը, որ քաղաքապետարանը նստած է փողի վրա։

SOS հնչեցրեց անվանի դերասան, ռեժիսոր Խորեն Աբրահամյանը։ Նա բողոքում էր հովանավորվող անճաշակության դեմ։

Այս օրը Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Տեր-Պետրոսյանի պատասխանատվության հարցը որոշելու է ժողովուրդը, քանզի իրավական պատասխանատվությունից զատ, կա նաեւ բարոյական պատասխանատվության խնդիր։