Բացել լրահոսը Փակել լրահոսը
մեդլայն
A A
Պաշտոնական

«Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի հայտարարությունը

Մեդլայն Կլինիկ բժշկական կենտրոնի հայտարարությանտեքստը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 10/03/2023թ.-ի տարածած լրատվությանվերաբերյալ

 

Սիրելի՛ հայրենակիցներ,
2020 թվականին, երբ երկրագնդում մոլեգնում էր Covid-19 կորոնավիրուսային մարդասպան
վարակը, իսկ ռազմաճակատից, ցավալիորեն, չէր դադարում մեր վիրավոր հերոսների հոսքը,
«Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնն անմնացորդ նվիրումով ներգրավվեց մեր երկրի առջև
ծառացած մարտահրավերների՝ այդ թվում, համավարակի դեմ պայքարին: Մեծ ջանքերի և
ներդրումների շնորհիվ, մենք արագորեն ստեղծեցինք առանձնացված բուժկենտրոններ ու
կազմավորեցինք արհեստավարժ և նվիրված բուժական անձնակազմ:

Այսպիսի ծայրահեղ դժվարին, անկանխատեսելի ու անվերահսկելի պայմաններում, երբ
համաշխարհային գիտությանը հայտնի չէին Covid-19 վարակի դեմ պայքարի բուժական միջոցները
ու մարդկանց կյանքի ու առողջության համար պայքարում անընդհատ կիրառվում էի
փորձարարական մեթոդներ՝ «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի
գերմարդկային ճիգերի և շուրջօրյա աշխատանքի շնորհիվ, մեզ հաջողվեց փրկել հազարավոր
կյանքեր, վերականգնել հազարավոր մարդկանց առողջությունը, իսկ մահացությունների թիվը
հասցնել նվազագույնի: 2020-ից 2022 թվականների ընթացքում «Մեդլայն Կլինիկ» բժշկական
կենտրոնը ընդունել և սպասարկել է 6948 կորոնավիրուսով վարակված պացիենտների:
Մեր ջանքերը արժանվույն գնահատվեցին թե՛ մեր պացիենտների, թե՛ հանրության, և թե՛
պետության կողմից: Մասնավորապես՝ մահացության նվազագույն ցուցանիշն ապահովելու
հանգամանքը հաշվի առնելով, կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և
բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար

«Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի հիմնադիր Բաբկեն Շահումյանը ՀՀ նախագահի կողմից
պարգևատրվեց «Մխիթար Հերացու» մեդալով (https://www.president.am/hy/pressrelease/item/2021/05/24/President-Armen-Sarkissian-gave-an-awards/,https://www.medline.am/?p=197&l=am),
իսկ մինչ օրս մեր պացիենտներից և նրանց հարազատներից մենք ստանում ենք հարյուրավոր
շնորհակալական խոսքեր և հաղորդագրություններ:

ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ
համալիր միջոցառումների իրականացման ծրագրը ֆինանսվավորվել է ՀՀ կառավարության
հատկացրած միջոցներով, սակայն՝ պետության սահմանափակ ռեսուրսները հաշվի առնելով,«Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը պացիենտների բժշկական օգնության և սպասարկման
ծախսերը հաճախ հոգացել է նաև իր սեփական շահույթից:

Պետական ֆիանսավորումը, յուրաքանչյուր պացիենտի համար սահմանափակված էր որոշակի
ժամանակահատվածով, այդուհանդերձ՝ հարյուրավոր պացիենտների բուժումը և վերականգնումը
պահանջել է անհամեմատ ավելի երկար ժամանակահատված, և «Մեդլայն Կլինիկ» բժշկական
կենտրոնը, առանց երկմտելու, այդ ժամանակահատվածի բուժումը հոգացել է ինքնուրույն՝ գերակա
համարելով մարդկանց կյանքն ու առաջությունը և գիտակցելով իր մասնագիտական
առաքելությունը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի առնչությամբ ս.թ. մարտի 10-ին
տարածված հայտարարությունը՝ կապված կորոնավիրուսային վարակի (Covid-19)
կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ծրագրի
շրջանակներում հատկացված պետական ֆինանսավորման հնարավոր յուրացման վերաբերյալ,
մեր համոզմամբ, հիմնված է բժշկական գիտության և բուժական ընթացակարգերի վերաբերյալ ոչ
ճիշտ պատկերացումների ու մեկնաբանությունների վրա, ինչը հանգեցրել է սխալ
եզրահանգումների:

Այս եզրահանգումները, բնականաբար, նախնական են, քանզի նախաքննությունը շարունակվում է:
«Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը սույն գործի նախաքննության ընթացքում
պատրաստակամորեն համագործակցել է և շարունակելու է համագործակցել ՀՀ հակակոռուպցիոն
կոմիտեի հետ՝ ինչպես պետական միջոցների յուրացման կասկածն ու մեղադրանքը փարատելու,
այնպես էլ այդպիսի յուրացման տրամաբանության ու հնարավորությունների բացակայությունը
ակներև դարձնելու համար:

Մենք ևս գտնում ենք, որ կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման,
բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ծրագրի վերաբերյալ հանրությունը
իրավունք ունի և պետք է ստանա բոլոր ճշմարիտ պատասխանները:
Ստեղծված իրավիճակն ու դժվարությունները, անշուշտ, աշխատանքային են և ժամանակավոր:
Դրանք որևէ ազդեցություն չունեն և չեն ունենա «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի
գործունեության վրա, որը նույն նվիրվածությամբ շարունակելու է ծառայել մեր հանրությանը՝ բոլոր
կարիքն ունեցողներին ապահովելով բժշկական օգնության և սպասարկման արհեստավարժ ու
բարձրակարգ ծառայություններով:

«Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի ադմինիստրացիա