Բացել լրահոսը Փակել լրահոսը
336509302_568441885382288_2649686325767440730_n
A A
Հասարակություն

Վանաձորի փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել․ հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» աստիճան

Մարտի 18-ին, ժամը 15։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» աստիճան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։20-ին։