Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ալիևը բողոքում է Լավրովին, ասում է՝ չեմ կարող հարձակվել Հայաստանի վրա․ Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)

«Ցանկացած հանդիպում պուտինյան Ռուսաստանի հետ, վտանգ է Հայաստանի համար» նշում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում տեղի ունեցած Արարատ Միրզոյան և Սերգեյ Լավրով հանդիպմանը։

Ըստ Գրիգորյանի՝ Եվրոպան զգուշացնում է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա սանկցիաներ կկիրառի «Ալիևը բողոքում է Լավրովին, ասում է՝  չեմ կարող հարձակվել Հայաստանի վրա»։

Քաղաքագետը ավելացնում է, որ հարկավոր է միջազգային մեխանիզմի ստեղծում Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների համար «Ամերիկացիները ասում են, որ միջնորդները լինեն միջազգային, պետք է լինեն խաղաղապահներ կամ փաստահավաք խումբ, բայց բազմազգ․․․ Ցանկացած դեպքում Մոսկվա չգնալ, չուժեղացնել ՌԴ-ի միջնորդական դերը ու այս պլանները իրականացնել Եվրամիության, ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի միջոցով»։

Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանը բացահայտ թշնամություն է անում հայ ժողովրդի հանդեպ «Ռուսաստանը Լաչինի միջանցքը բացելու համար, պահանջում է «Զանգեզուրի միջանցքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ստեփան Գրիգորյանին կարող եք հետևել նաև իր յութուբյան ալիքում https://www.youtube.com/@stepangrigoryanarmenia/videos