Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերում միջազգային ուժերի տեղակայմանը (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանը եւ Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր կնքել։

«Եկեք, այնուամենայնիվ, մեկնաբանենք տեղի ունեցած իրադարձությունները, իսկ հեռանկարները մեկնաբանելու վարպետները շատ են։ Բայց եւ այնպես, ելնենք այն բանից, որ սկզբում պետք է դա կատարվի, իսկ հետո արդեն պետք կլինի եւ կարելի կլինի մեկնաբանել դա։ Մենք միշտ բաց ենք մեկնաբանությունների համար, բայց առայժմ մեկնաբանելու բան պարզապես չկա»,- ասել է Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում։

Զախարովան  կարծում է, որ երբ ԵՄ դիտորդները հայտնվեցին այս տարաշածրջանում, խնդիրները դարձան մասշտաբային։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support