Բացել լրահոսը Փակել լրահոսը
գարուն-800x445
A A
Հասարակություն

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում մարտի 28-ին  և ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ,  30-ին՝ անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին կլինի տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում` թաց ձյան տեսքով։ Մարտի 29-ին կդիտվի քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 6-10, 31-ին՝ ևս 8-10, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 4-6 աստիճանով։

Մարզերում մարտի 28-ի և ապրիլի 1-ի ցերեկը, ապրիլի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 29-ի և ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, 30-ին, 31-ին շրջանների զգալի մասում կլինեն տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ:

 

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ, մարտի 29-30-ն՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ:

Արցախում մարտի 28-ին և 29-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։