Բացել լրահոսը Փակել լրահոսը
1073386
A A
Հասարակություն

Երևանի համայնքային գերեզմանատներում հուղարկավորությունների համար անվճար տարածք կտրամադրվի

Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը գերեզմանատեղին տրամադրում է անվճար հիմունքով:

Այս մասին ասված է ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Դիմողի ցանկությամբ մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար անվճար հիմունքներով տրամադրում է համայնքային գերեզմանատներում մեկ գերեզմանատեղի՝ 2,5 քառակուսի մետր հողատարածք (2,5 x 1.0 մետր չափերով):

Ընտանեկան գերեզմանի համար առավելագույնը 12,5 քառակուսի մետր հողատարածք է նախատեսված։