Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Գրիգորյան
A A
Պաշտոնական

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Տալլինում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Էստոնիայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել Էստոնիայի վաչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդատու Լիիս Լիպրե-Յարմայի, Արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կիլիկե Սիլաստե-Էլինգի, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ (այժմ՝ անդամ) Մարկո Միհկելսոնի հետ։

Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումների անցկացումը, ինչպես նաև ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում։

ԱԽ քարտուղարը գործընկերներին է ներկայացրել Հայաստանի անվտանգային սպառնալիքները, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավանական էսկալացիան։

Կողմերը կարևորել են Հայաստանի և Էստոնիայի միջև անվտանգային ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործընթացները։

 

 

ՀՀ ԱԽ գրասենյակ