Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+shtanga 28.03.
A A
Սպորտ

Նարեկ Մկրտչյանը բրոնզե մեդալ նվաճեց ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Հայաստանի ծանրորդները հերթական մեդալը նվաճեցին Ալբանիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում։

Այսօր մերոնցից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը։ Նա երկամարտի 281 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը։ Սակայն, հրում վարժությունում մեր մարզիկը բարձրացրեց 158 կգ ծանրաձողը, գրավեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի։

Այսօր երեկոյան ելույթ կունենա նաև 81 կգ քաշային Հովհաննես Ղահրամանյանը։