Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ցոցիկ-ցոցիկ կյանքով ապրում են, սխալ ընտրություն կատարում (տեսանյութ)

Անբանների ժամանակաշրջան․ շատ տարեցներ հենց այսպես են բնորոշում ներկան՝ մատնացույց անելով երիտասարդներին։ Ո՛չ ծնողներին են լսում, ո՛չ փայտի գնում, ո՛չ էլ հոգ տանում իրենց շուրջը գտնվողների հանդեպ, – ասում է Սուսաննա Սադաղյանը։ Տարեց կնոջ կարծիքով՝ հեռախոսներն էլ շատ են խլում երիտասարդների ժամանակը, ավելի շատ հեռախոսի, քան իրենց ընտանիքի մասին են մտածում։

Երեւանից հետո ամենաշատը Լոռու մարզում են ամուսնալուծվում։ Հատկապես վերջին տասը տարում մարզում քիչ ամուսնություններ են գրանցվել, իսկ ամուսնալուծությունների թիվը գերակշռել է։

Քաղաքացիական կացության ակտերի գրասենյակում փաստեր են ներկայացնում, հոգեբանները նշում ամուսնալուծությունների հավանական պատճառները, իսկ հոգևոր այրերը փաստում՝ սերն է պակասել։

Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում