Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Շուշիի շրջանի գյուղերը կտրվել են Ստեփանակերտից. հակառակորդը փակել է Լիսագորի լեռնային ճանապարհը (տեսանյութ)

Շուշիի շրջանի մի շարք գյուղեր մարտի 25-ից Ստեփանակերտից ընդհանրապես կտրված են: Այդ գյուղերի հետ հրատապ կապի համար օգտագործվող անտառային, այլընտրանքային ճանապարհն անվտանգության նկատառումներով արդեն հնարավոր չէ օգտագործել: Շրջանի ղեկավարությունը դեռ փորձում է իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել՝ թեկուզ ժամանակավոր: Սակայն առայժմ էական փոփոխություններ չեն գրանցվել: