Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մհեր Սեդրակյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը | ՈՒՂԻՂ (տեսանյութ)

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի է ունենում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը։

Այսօրվա նիստում Մհեր Սեդրակյանի պաշտպանն ասաց, որ ցանկանում է միջնորդություն ներկայացնել և դա անել դռնփակության պայմաններում։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 11 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագում ունեցող գույք։

Մասնավորապես, Երևան քաղաքում՝ 21 անշարժ գույք, մեկ անշարժ գույքի միջին շուկայական արժեք, Կոտայքի մարզում՝ մեկ անշարժ գույք, մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2,3 միլիարդ դրամ (որոշ գույքեր դեռևս գնահատված չեն), ութ իրավաբանական անձանցում մասնակցություն և մեկ փոխառության պահանջի իրավունք: Բռնագանձման է ենթակա նաև ավելի քան 8,6 միլիարդ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամի հանրագումար։