Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol
A A
Սպորտ

Վարաբացվել է Երևանի բասկետբոլի ֆեդերացիան

Երկարատև դադարից հետո վերաբացվել է Երևանի բասկետբոլի ֆեդերացիան: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

ՀԲՖ-ի նախագահ է նշանակվել փորձառու մարզիչ Արեգ Վաթյան։ Նա խոսել է կառույցի նպատակների և ապագա ծրագրերի մասին։

«Հաշվի առնելով տարբեր երկրների հաջող փորձը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ քննարկումներում եկանք այն եզրակացության, որ պետք է վերականգնել Երևանի բասկետբոլի ֆեդերացիան։ Նախատեսվում է կազմակերպել տարբեր տարիքային առաջնություններ, կառուցել բակային խաղադաշտեր: Մեր նպատակն է նաև ունենալ Երևան քաղաքի տարբեր տարիքային հավաքականներ։ Մի շարք պատանեկան թիմեր հնարավորություն կստանան մասնակցել միջազգային մրցաշարերի և ուումնամարզական հավաքների: Պարբերաբար ստուգելու ենք կատարված աշխատանքները և շտկելու ենք բացթողումները։

Այս կառույցը գործելու է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հովանու ներքո։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են լինելու նրան, որ Երևանում նոր շունչ տրվի այս մարզաձևի զարգացմանը», – ասել է Արեգ Վաթյանը։