Բացել լրահոսը Փակել լրահոսը
339130977_1116853143042645_387419027204699709_n
A A
Մարզեր Հասարակություն

Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները շարունակվում են

Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները շարունակվում են, կարևորվում հատկապես մարզային պոլիկլինիկաների արդիականացումը:
 
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այս անգամ այցելել է Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի « Անդրանիկ Պետրոսյանի անվան քաղաքային պոլիկլինիկա»` տեղում ծանոթանալու առկա խնդիրներին և ուղենշելու անելիքները:
 
Արտակ Ջումայանը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և Բյուրեղավանի համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերանորոգված պոլիկլինիկայի տարածքում, բուժհաստատության տնօրեն Միքայել Միքայելյանը ներկայացրել է իրենց պայմաններն ու հնարավորությունները` ընդգծելով բժշկական սարքավորումների, մասնավորապես` ռենտգեն ապարատի և ուլտրաձայնային սարքի անհրաժեշտությունը, նաև շտապօգնության ծառայության բարելավման հարցը:
 
Փոխնախարարը նշել է, որ մարզային պոլիկլինիկաներն անհրաժեշտ սարքերով վերազինելը կարևոր նախապայման է որակյալ բուժօգնություն մատուցելու համատեքստում:
Պոլիկլինիկաների արդիականացման գործում Արտակ Ջումայանը կարևորել է էլեկտրոնային առողջապահության դերը, հետաքրքրվել էլեկտրոնային դեղատոմսերի և էլեկտրոնային մատյանների ներդրման գործընթացից:
 
Առողջապահության նախարարի տեղակալը վերահաստատել է, որ առողջապահության նախարարության գլխավոր ռազմավարություններից է մնում մարզերի բնակիչներին տեղում որակյալ բուժսպասարկման տրամադրումը` այսպիսով խնայելով ժամանակ ու ֆինանսական միջոցներ: