A
A
ԵԱՀԿ նախագահը կայցելի Հայաստան
Աջակցիր «Ա1+»-ինԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան։ Այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։
Նա հանդիպումներ է ունենալու կառավարության անդամների և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Կկայանան նաև հանդիպումներ խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Այցի նպատակը ԵԱՀԿ-ի ուՎրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման, անվտանգության առկա մարտահրավերների լուծման և Հարավային Կովկասի տարածաշրջանում երկխոսության միջոցով խաղաղության և կայունության խթանումն է։