ԵՄ հայտարարությունը՝ Տեղ գյուղում տեղի ունեցած զինված միջադեպի առիթով
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստան/Ադրբեջան. ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության խոսնակի հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի վերջին միջադեպերի վերաբերյալ
Եվրոպական միությունն ափսոսանք է հայտնում զինված բախումների կապակցությամբ, որոնց հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի Տեղ բնակավայրի հատվածում երեկ եղել են զոհեր, վիրավորներ հայ և ադրբեջանցի զինծառայողների շրջանում։
Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանագծի բացակայության պայմաններում պետք է հարգել 1991թվականի գիծը, կողմերի ուժերը [պետք է] հետ քաշվեն այդ գծից անվտանգ հեռավորության վրա՝ կանխելու նման միջադեպերը:
Նախկինում ստանձնած, այդ թվում՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ձեռք բերված՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի համաձայն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ պարտավորությունները պետք է հարգվեն: Եվրոպական միությունը նաև հորդորում է ակտիվացնել սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունները և շարունակում է պատրաստակամություն ցուցաբերել աջակցելու այս գործընթացին։
Մենք վերստին հնչեցնում ենք զսպվածության և բոլոր վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու մեր կոչը։ ԵՄ-ը շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայության միջոցով։