Իտալական ակումբները լուրջ հայտ են ներկայացնում եվրոլիգաներում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի եվրոպական լիգաներում կայացան քառորդ եզրափակիչ առաջին խաղերը:
Եվրոպայի լիգայում իտալական «Յուվենթուսը» սեփական դաշտում պարտության մատնեց պորտուգալական «Սպորտինգին»՝ 1:0, իսկ նիդեռլանդական «Ֆեյենոորդը» նույն հաշվով պարտության մատնեց Հռոմի «Ռումային»: Գերմանական «Բայերը» ոչ-ոքի խաղաց բելգիական «Ունիոնի» հետ՝ 1:1: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթելիս, ի վերջո հաշտություն կնքեց իսպանական «Սևիլյայի» հետ՝ 2:2:
Կոնֆերենցիաների լիգայում «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս ջախջախեց լեհական «Լեխին»` 4:1: Բրյուսելի «Անդեռլեխթը», որն Բելգիայի առաջնությունում զբաղեցնում է 9-րդ տեղում, 2:0 հաշվով վստահ հաղթել է նիդեռլանդական «ԱԶ Ալկմարին»: Անգլիական «Վեսթ Հեմն» իր երկրորդ կազմով ոչ-ոքի է խաղացել բելգիական «Գենտի» հետ՝ 1:1: Երևանի «Փյունիկի» նախկին մրցակիցը՝ շվեյցարական «Բազելը», սեփական դաշտում մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց ֆրանսիական «Նիսի» հետ՝ 2:2:
Թառորդ եզրափակիչ պատասխան խաղերը կկայանան ապրիլի 20-ին: