Հայաստանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 18 մարզիկով
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը վաղը կմեկնի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ։ Այստեղ ապրիլի 17-23-ը տեղի կունենա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը մրցաշարում մասնակցելու համար թիմում ընդգրկել է 8 մարզիկ. Մանվել Խնձրցյան (57 կգ քաշային կարգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մուշեղ Մկրտչյան (86 կգ), Սերգեյ Սարգսյան (97 կգ)։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Զագրեբ կմեկնի ավելի ուշ։ Գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն առաջնությանը մասնակցելու համար հայտավորել է 10 ըմբիշ․ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Վիգեն Նազարյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ), Դավիթ Օվասապյան (130 կգ):