Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga 14.04.
A A
Սպորտ

Հատնի է ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամակարգը․ Հայաստանը կմեկնարկի ապրիլի 16-ին

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան հրապարակել է ապրիլի 15-ին Երևանում մեկնարկող Եվրոպայի առաջնության ամբողջական ժամանակացույցը։

Ըստ դրա հայ ծանրորդներից առաջինը մրցելույթները կսկսեն մեր 55 կգ քաշային մարզուհիներ Իզաբելա Յայլյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը, ապրիլի 16-ին, ժամը 17:30-ին։

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի ծանրորդների մասնակցության ժամակարգը․

17 ապրիլի, ժամը 20:00՝ Գոռ Սահակյան (67 կգ)

18 ապրիլի, ժամը 11:30` Անուշ Արշակյան (64 կգ, B խումբ)

19 ապրիլի, ժամը 20:00` Ռաֆիկ Հարությունյան (81 կգ)

20 ապրիլի, ժամը 17:30` Անդրանիկ Կարապետյան (89 կգ), ժամը 20:00` Տաթև Հակոբյան, Էմմա Պողոսյան (76 կգ)

21 ապրիլի, ժամը 09:00՝ Աննա Ամրոյան (81 կգ, B խումբ), ժամը 17:30՝ Լիանա Գյուրջյան (81 կգ), ժամը 20:00՝ Դավիթ Հովհաննիսյան, Արա Աղանյան (96 կգ)

22 ապրիլի, ժամը 15:00՝ Գարիկ Կարապետյան (102 կգ), ժամը 17:30՝ Սամվել Գասպարյան, Պետրոս Պետրոսյան (109 կգ), ժամը 20:00՝ Հռիփսիմե Խուրշուդյան, Մարգարիտա Առաքելյան (87 կգ)

23 ապրիլի, ժամը 13:30՝ Ջուլիետա Ավանեսյան (+87 կգ), ժամը 16:00՝ Վարազդատ Լալայան, Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ)

Նշենք, որ Եվրոպայի առաջնության տոմսերը վաճառվում են օնլայն և մարզահամերգային համալիրի տոմսարկղում։