Բացել լրահոսը Փակել լրահոսը
341993903_234041699281633_8451894563747034134_n
A A
Պաշտոնական

Ահազանգ է ստացվել, որ Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցի շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից կրակ է նկատվում

Ապրիլի 16-ին, ժամը 18։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցի 16/1 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից կրակ է նկատվում։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։02-ին, մարվել՝ 19:07-ին: