A
A
Հայաստանը մեդալներով 4-րդն է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը բոլորից հաջող հանդես եկավ Հայաստանի հավաքականը, որը վաստակեց 5 մեդալ: Ընդհանուր հաշվարկով մեր թիմն ունի 13 մեդալ և այժմ Ուկրաինայի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում է Թուրքիան, որը վաստակել է 16 մեդալ:
Ոսկե մեդալների հաշվարկով առաջինը Ռումինիան է՝ 9: Հայաստանն ունի 4 մեդալ և Բուլղարիայի հետ դարձյալ բաժանում է 4-5-րդ տեղերը:
Այսօր պայքարը կսկսեն 81 կգ քաշային կանայք և 96 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանից հանդես կգան Աննա Ամրոյանը, Եվրոպայի Մ-23 չեմպիոններ Լիանա Գյուրջյանն ու Արա Աղանյանը և Դավիթ Հովհաննիսյանը: