A
A
Զլատան Իբրահիմովիչը վերսկսել է մարզումները, սակայն բաց կթողնի չեմպիոնների լիգայի խաղերը
Աջակցիր «Ա1+»-ին«Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը միացել է թիմակիցներին և վերսկսել մարզումները։ Այդ մասին հայտնում է իտալական ակումբը։
Զլատան Իբրահիմովիչը, սակայն, չի կարող մասնակցել չեմպիոնների լիգայի «Ինտերի» հետ կիսաեզրափակիչ խաղերին, քանի որ նա չի հայտավորվել այդ մրցաշարում։ «Միլանի» մարզչական շտաբը նրան կարող է օգտագործել միայն Ա սերիայի առաջնության հանդիպումներում։
Ընթացիկ մրցաշրջանում Զլատան Իբրահիմովիչը միլանցիների կազմում անցկացրել է 4 խաղ և խփել ընդամենը մեկ գոլ։
Նշենք, որ ֆուտբոլիստը մկանային վնասվածք էր ստացել այս տարվա մարտ ամսվա վերջին, Շվեդիայի հավաքականում գտնվելիս։