«Վանը» ու «Ալաշկերտը» վստահ հաղթանակ տարան. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր կայացան 28-րդ տուրի հանդիպումները:
Նախ Չարենցավանի «Վանը» սեփական դաշտում 4:0 հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին»: Տանտերերի կազմում հատկապես աչքի ընկավ Դանիլ Անկուդինովը, որը երեք գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը: Այս հաղթանակից հետո «Վանը» վաստակեց 34 միավոր, շրջանցեց «Շիրակին» և բարձրացավ 5-րդ հորիզոնական: «Լեռնային Արցախը» 10-րդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում և վաստակած 21 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը:
Օրվա երկրորդ խաղում «Ալաշկերտն» իր հարկի տակ երեք անպատասխան գոլ խփեց «Նոային»: Այս հաղթանակից հետո ալաշկերտցիները վաստակեցին 48 միավոր և ամրապնդվեցին 4-րդ հորիզոնականում: «Նոան» առաջին պարտությունը կրեց վերջին երեք խաղերում և այժմ 20 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 9-րդ տեղը:
Տուրի կենտրոնական խաղերը կկայանան վաղը: «Արարատ-Արմենիան» կընդունի առաջատար «Ուրարտուին», իսկ «Արարատը»՝ գործող չեմպիոն «Փյունիկին»: