Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+borba 21.04.
A A
Սպորտ

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին և մտավ եզրափակիչ. Եվրոպայի առաջնություն

Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը սկսեցին հունահռոմեական ոճի ըմբիշները:

Մրցումային առաջին օրը Հայաստանից առավել հաջող հանդես եկավ Եվրոպայի գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը: Մեր 77 կգ քաշային ըմբիշը հաղթահարելով նախնական փուլի արգելքները, մտավ կիսաեզրափակիչ, որտեղ պայքարից դուրս թողեց թուրք Յունուս Բաշարին: Եզրափակիչում նա կմրցի սերբ Վիկտոր Նեմեշի հետ:

Կիսաեզրափակիչ հասավ նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, սակայն նա այդ փուլում պարտվեց ադրբեջանցի մրցակցին: Նա կպայքարի բրոնզե մեդալի համար:

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն առաջին մենամարտում չնայած պարտություն կրեց, սակայն նույնպես կպայքարի 3-րդ տեղի համար, քանի որ նրան հաղթած ըմբիշը մտել է եզրափակիչ:

Մեր մյուս երկու մասնակիցները՝ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, պարտվեցին քառորդ եզրափակիչ փուլում և դուրս մնացին պայքարից: