Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2023-04-21 224332
A A
Մարզեր

«Մենություն». քանոնը՝ դուդուկի ու սիմֆոնիկի նվագակցությամբ (տեսանյութ)

Գյումրու Կամերային դահլիճում հնչում են կատարումներ, որոնք լսվել են  արտասահմանյան մի շարք երկրներում։ Դրանք Անահիտ Վալեսյանի հեղինակային կատարումներն են, որտեղ հեղինակը երաժշտությամբ պատմում է իր ունեցած մեծ սիրո մասին ու նվիրում ամուսնու հիշատակին։ Վալեսյանը պատմում է՝ գաղափարի շուրջ տաղանդավորներին մեկտեղելու կարիք կար եւ այդ շարքում Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբն էր, որը նվագակցեց, ու կատարումները, որոնք գրվել էին դաշնամուրի ու քանոնի համար, բայց հնչեցին քանոնի ու սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի նվագակցությամբ։