A
A
Վարչապետը Խոյ համայնքում ծանոթացել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեությանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում այցելել է Խոյ համայնք: Այստեղ Կառավարության ղեկավարը ծանոթացել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեությանը, հետաքրքրվել մատուցվող ծառայություններով:
Վարչապետը հաջորդիվ կանգառ է կատարել Մ-5 միջպետական ճանապարհի Մեծամոր-Խոյ հատվածում, որտեղ ներկայացվել են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի կողմից Արմավիրի մարզում իրականացված ճանապարհաշինական ծրագրերը: Դրանց արժեքը գնահատվում է 1 մլրդ 391 մլն դրամ: Նշվել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է Արմավիրի մարզում հիմնանորոգել 38 կմ ավտոճանապարհ: