A
A
«Գրանիշն» արդեն տպագիր
«Բյուրոկրատ» գրախանութում տեղի ունեցավ «Գրանիշ» գրական ակումբի և «Անտարես» հրատաակչության համագործակցությամբ հրատարակված «Գրանիշ» գրական հանդեսի շնորհանդեսը:
Ամսագրի առաջին համարը կրում է «Գրանիշ լեզվանի - թե ինչպես լեզուն ստեղծեց գրականությունը և գրականությունը ստեղծեց լեզու» անունը:
Ի դեպ, «Գրանիշ ակումբ»-ի առցանց նախագիծն ընդամենը մեկ տարվա ընթացքում բավականին ընթերցողներ է ձեռք բերել: Ենթադրվում է, որ տպագիր պարբերականը ևս հաջողություն կունենա: