Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Կայացավ Ֆասթ Շիֆթ ընկերության տարեկան ամփոփիչ ժողովը (տեսանյութ)

2018 թվականին հիմնադրվեց և շուկա մտավ Ֆասթ Շիֆթ ընկերությունը՝ հստակ գաղափարախոսությամբ՝ լինել առաջատարը վճարահաշվարկային շուկայում՝ կարևորելով առաջարկվող ծառայությունների հարմարավետությունը, ներկայացնել ժամանակակից վճարային այնպիսի գործիքներ, որոնք կառանձնանան իրենց պարզությամբ, հարմարավետությամբ, ապահովությամբ ու հասանելիությամբ:

Հավատարիմ մնալով իր որդեգրած ռազմավարությանը` Ֆասթ Շիֆթն այս տարիների ընթացքում շարունակել է ամենօրյա ռեժիմով ընդլայնել առաջարկվող ծառայությունների թիվը, ավելացվել են վճարային տերմինալները ինչպես Երևանում, այնպես էլ՝ ՀՀ մարզերում:

Ֆասթ Շիֆթի հասանելիության շնորհիվ՝ ընկերության ավելի քան 1000 վճարային տերմինալները կարծես կապուղի լինեն հաճախորդների և ամենատարբեր՝ կրթական, պետական և մասնավոր հաստատությունների, խոշոր մատակարարների, կապ և ինտերնետ մատուցող կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, բժշկական հաստատությունների և այլ ծառայություններ մատուցող ընկերությունների միջև:

2022 թվականի ընթացքում Ֆասթ Շիֆթ ՍՊԸ-ի տերմինալների միջոցով կատարված գործարքների երկրաչափական պրոգրեսիայով՝ ամենամսյա աճող շրջանառությունը փաստում է հաճախորդների բարձր վստահությունը, որին արժանացել է Ընկերությունը այս կարճ ժամանակահատվածում:

Ֆասթ Շիֆթը նաև ներկայացրել է էլեկտրոնային դրամապանակը, որը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ՝ Google Play-ում:

Ամփոփիչ ժողովի ընթացքում Ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը ներկայացրեց Ֆասթ Շիֆթի 2022 թվականի ընթացքում ձեռքբերումներն ու ընկերության տեսլականը: Ինչպես նաև հայտնեց, որ ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից լիցենզիա ստանալուն զուգահեռ Ֆասթ Շիֆթը լիզենցիա է ստացել Ուկրաինայում, նաև դիմում ներկայացրել Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկ՝ լիցենզիայի ստանալու նպատակով:

Ֆասթ Շիֆթ ընկերության համար կորպորատիվ կառավարումից բացի առանցքային է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։ Ընկերությունն արդեն իսկ աջակցել է մի շարք մշակութային, ֆինտեխ և սպորտային միջոցառումների իրականցմանը:

Ժողովի ընթացքում նաև ներկայացվեցին Ֆասթ Շիֆթի առաջիկա նախագծերը, որոնք հավակնում են լինել Ֆասթ Շիֆթի` մրցակցային առավելությունը վճարահաշվարկային ծառայությունների շուկայում: