Բացել լրահոսը Փակել լրահոսը
344991596_188753820721214_5498004867917587018_n
A A
Պաշտոնական

Պաշտպանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր

Այսօր՝ մայիսի 4-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։
 
Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
 
Հանդիպման շրջանակում քննարկվել են Պաշտպանի աշխատակազմի հետ ընթացիկ և հետագա համագործակցության ուղղությունները, երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ Պաշտպանի դերն այդ ոլորտում։
 
Անահիտ Մանասյանը ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում ի հայտ եկած խնդիրները։ Երկուստեք կարևորվել է դրանց ուղղությամբ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի բարելավումը։
 
Կողմերն անդրադարձել են նաև բուլինգի հիմնախնդրին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ՄԻՊ-ի կողմից դրա վերաբերյալ ընթացիկ փուլում ուսումնասիրության արդյունքում վերհանված խնդիրներին։ Պաշտպանի խոսքով՝ ուսուցիչ-երեխա փոխհարաբերություններն այստեղ շատ կարևոր են և այս տեսանկյունից մանկավարժների կարողությունների զարգացման ուղղված վերապատրաստման դասընթացների անհրաժեշտություն կա։
📎Անդրադարձ է կատարվել նաև ռազմական գործողությունների հետևանքով տուժած համայնքների երեխաների իրավունքների պաշտպանությանը։ Անահիտ Մանասյանն ընդգծել է՝ սահմանամերձ բնակավայրերն այս տեսանկյունից խոցելի են և ունեն հատուկ ուշադրության կարիք։
✅Քննարկվել են նաև Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների հարցերով հասարակական խորհրդի գործունեության և դրա դերի զարգացման, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր։